Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԵՄ-ն կքննարկի Բելառուսի պատժամիջոցների ամբողջական չեղարկման հնարավորությունը

ԵՄ-ն կքննարկի Բելառուսի պատժամիջոցների ամբողջական չեղարկման հնարավորությունը
24.10.2016 | 17:28

Եվրահանձնակատարները կքննարկեն Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների ամբողջական չեղարկման հնարավորությունը, ասված է հանրապետության նախարարների խորհրդի հայտարարության մեջ, որն արվել է բելառուսական պատվիրակության՝ Բրյուսել այցի արդյունքում։ Պատվիրակությունը գլխավորում էր փոխվարչապետ Անատոլի Կալինինը։

Նա բանակցել է ԵՄ 2 գլխավոր հանձնակատարների՝ տրանսպորտի և հարևանության քաղաքականության հանձնակատարների հետ: Հանդիպումներ են կայացել խոշոր արդյունաբերական կառույցների ղեկավարների հետ։ Հարևանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանի հետ բանակցությունների ժամանակ Բելառուսի փոխվարչապետն «անդրադարձել է ԵՄ պատժամիջոցների լիակատար չեղարկման հնարավորությանը», տեղեկացնում է Բելառուսի նախարարների խորհուրդը։

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ